Հեգսեթը նոր սպառնալիքներ է հնչեցնում Իրանի հասցեին

«Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանի երկակի նշանակության ենթակառույցներին»,- այսօր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Այս պահին մենք աննախադեպ վերազինման փուլում ենք, նաև շատ ավելի կատարյալ հետախուզական տվյալների ենք տիրապետում»,- հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարը։ Խոսելով Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման մասին՝ Հեգսեթն այն «բավական քաղաքավարի քայլ» է անվանել։

Մինչ այս Պակիստանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը: Սակայն հանդիպման օր և վայր դեռ որոշված չէ: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ որոշ տարաձայնություններ վերացվել են և հրադադարը երկարաձգելու մեծ հույսեր կան: Սակայն Իրանի բարձր հարստացված ուրանի ճակատագրի և միջուկային ծրագրի սահմանափակումների շուրջ գլխավոր տարաձայնությունները դեռ լուծված չեն, ասել է պաշտոնյան: