Հեգսեթ․ «Քաշի ավելցուկ ունեցող գեներալների ժամանակն անցել է»

Միացյալ Նահանգների ռազմական նախարար Փիթ Հեգսեթ, արխիվ

«Պենտագոնի նոր առաքելությունը պատերազմ վարելն է», - այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմական նախարար Փիթ Հեգսեթը՝ անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության վերանվանմանը։

«Այս պահից ի վեր վերածնված պատերազմի նախարարության առաքելությունը պատերազմ վարելն է», - ասել է Հեգսեթը ծովային հետևակի բազաներից մեկում ունեցած ելույթում։

Ամերիկացի նախարարը նաև նշել է, որ իր համար անընդունելի է Պենտագոնի միջանցքներում «գեր գեներալների և ծովակալների առկայությունը»: