Հայտնի են Եվրոպա լիգայի հիմնական փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցները

Հայաստան - «Արարատ-Արմենիան» տոնում է հաղթանակը «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ, Երևան, 27-ը օգոստոսի, 2026թ.

Մոնակոյում այսօր կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Արարատ -Արմենիայի» մրցակիցներն են նիդերլանդական «ԱԶ Ալկմաարը», իտալական «Միլան»-ը, չեխական «Սպարտան», ավստրիական «Զալցբուրգը», սլովենական «Ցելյեն», լեհական «Յագելոնիան», նիդերլանդական N.E.C.-ն ու պորտուգալական «Տորրենսեն»:

Խաղացանկը դեռ հրապարակված չէ: Հայտնի է, որ հանդիպումները մեկնարկելու են սեպտեմբերի երկրորդ կեսին, և որ «Արարատ-Արմենիան» Երևանում ընդունելու է «ԱԶ Ալկմաարին», «Սպարտային», «Ցելյեին» և N.E.C.-ին, հյուրընկալվելու է «Միլանին», «Զալցբուրգին», «Յագելոնիային» և «Տորրենսեին»:

«Արարատ-Արմենիան» առաջին հայկական ակումբն է, որը մասնակցում է եվրոպական այս հեղինակավոր մրցաշարի հիմնական փուլին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլում է «Արարատ-Արմենիան» զիջեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»ՉԼ. «Արարատ-Արմենիան» տանը հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբՉԼ. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ