Հայոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների. Կաթողիկոս

«Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման»,- Մայր Աթոռում Եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայաստանի և Սփյուռքի մեր հոգևորականներն աննկուն են ոգով, անխախտ են Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ և անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը, նախանձախնդրությամբ շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության, հայրենիքի հզորության և առաջընթացի»,- իր խոսքում ասաց Գարեգին Երկրորդը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ն խոստանում է՝ մինչև 2031-ը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս

Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխող թիմի շուրջ մեկ տարի չընդհատվող պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է: «Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է՝ մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս: