«Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը 63 կողմ, 28 դեմ ձայներով ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, «Ուժեղ Հայաստանն» էլ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» միաձայն կողմ է քվեարկել։
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ընդդիմադիրների հարցերը հիմնականում վերաբերվում էին Կոնջորյանի կնոջ՝ «ՀայՓոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանի ամսական 10 հազար դոլար աշխատավարձին ու նրա ղեկավարած ընկերության կառավարման խնդիներին: Ընդդիմությունը կասկածներ ունի, որ Կոնջորյանի միջնորդությամբ է կինը բարձր պաշտոն ու աշխատավարձ ստացել պետական ընկերությունում: Ինքը՝ Կոնջորյանը պնդում է, որ այդ հարցադրումներով իրեն են փորձում հարվածել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանումԲացի Հայկ Կոնջորյանից, ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներ են նաև «Քաղաքացիական պայմանագրից» ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: