Հայաստանը Թուրքիային է փոխանցել հետախուզման մեջ գտնվող անձի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայա, արխիվ

Հայաստանից Թուրքիա է արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան՝ չհրապարակելով, սակայն, արտահանձնված անձի անունը։

Թուրքիայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հայաստանից Թուրքիային փոխանցված անձը մեղադրվում է «ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակային հարձակման և փաստաթղթերի կեղծման համար»։

Մեկ տարի առաջ էլ Հայաստանը Թուրքիային էր արտահանձնել երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման հարցման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկարան «բարձր է գնահատել Երևանի համագործակցությունն» երկու անձանց Թուրքիա արտահանձնելու հարցովՀայաստանը Թուրքիային է արտահանձնել հանցավորության մեջ ներգրավված երկու անձի