Հայաստանը շրջանցող Թբիլիսի-Կարս երկաթուղին կշահագործի համատեղ ադրբեջանա-վրացական ընկերությունը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Վրաստանի տարածքում, արխիվ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջությամբ կգործարկվի արդեն մայիսի վերջին։ Այսօր այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք ադրբեջանական կողմի հետ վերջապես համաձայնեցրել ենք այս երկաթուղուն վերաբերող բոլոր դետալները: Որոշում է կայացվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման նպատակով համատեղ վրաց-ադրբեջանական ձեռնարկություն ստեղծել», - ասել է Կոբախիձեն։

Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Դրա պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2017-ին։ Բեռնափոխադրումների տարեկան ծավալները, սակայն, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով չէին գերազանցում 1 միլիոն տոննան։ Ակնկալվում է, որ լիարժեք գործարկումից հետո երկաթուղու ծանրաբեռնվածությունը կհնգապատկվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրք փոխնախարար․ «Զանգեզուրի միջանցքը» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կլրացնեն միմյանց»Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել Էրդողանը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն առնչվող համաձայնագիր