Հայաստանը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարն ավարտեց Ռիգայում ոչ-ոքիով

Դրվագ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի Հայաստան - Լատվիա հանդիպումից, Երևան, 25-ը սեպտեմբերի, 2026թ.

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-27 թվականների մրցաշարի խմբային փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին խաղը Ռիգայում Լատվիայի ընտրանու հետ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Հայաստանը 6 միավորով 3-րդ տեղը գրավեց C դիվիզիոնի 2-րդ խմբում և Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում ևս հանդես կգա նույն դիվիզիոնում: Եղիշե Մելիքյանի սաները մեկ հաղթանակ տոնեցին, երեք խաղ ավարտեցին ոչ-ոքի և երկու պարտություն կրեցին:

Խմբում առաջին տեղը գրավեց Չեռնոգորիան՝ 16 միավորով, երկրորդը Կիպրոսն է՝ 8 միավորով, աղյուսակը եզրափակում է Լատվիան՝ 2 միավորով: Չեռնոգորիան հաջորդ մրցաշարում կխաղա ավելի բարձր՝ B դիվիզիոնում, Կիպրոսը պահպանում է B դիվիզիոն տեղափոխվելու հնարավորությունը՝ փլեյօֆում հաղթելու դեպքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ձախողում չէ, անհաջողություն եմ համարում». Եղիշե Մելիքյանը՝ հավաքականի արդյունքների մասին«Այսպիսի անհաջող խաղ չեմ հիշում, ես եմ առաջին մեղավորը». Մելիքյանը՝ Կիպրոսից կրած պարտությունից հետոՊետք չի քաղաքականացնել, ես եմ որոշում՝ ով պետք է լինի հավաքականում. ՄելիքյանՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը համառ պայքարում զիջեց ՉեռնոգորիայինՀայաստանը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը