Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը:
Կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող գեղասահորդները վաստակեցին 66.27 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին, որը նախատեսված է փետրվարի 16-ին:
Զույգը ելույթ ունեցավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, թեև ստեղծագործության անունը չգրվեց: Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։