Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է, հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը:
«Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր սեփական ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում՝ արտաքին միջամտությանը հակազդելու և դիմադրողականությունը ամրապնդելու ԵՄ նոր առաքելությամբ», - X-ում գրել է Կալլասը։
Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առառին գագաթնաժողովը, որին որին Հայաստանը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: