Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. վարչապետ

Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է, չնայած երկրի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են,Ալթայում Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում, իսկ լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։

Հիշեցնելով, որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը 17-րդ հանդիպումը՝ COP17-ը կանցկացվի Հայաստանում 2026-ին, Փաշինյանը վստահեցրել է, որ Երևանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները:

Նա ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու COP17-ին։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարները պահանջում են պարտքերի զիջում և կլիմայական բարեփոխում ՄԱԿ-ի գագաթնաժողովից առաջ