Հայաստանը երկրորդ պարտությունը կրեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-2027 թվականների մրցաշարում:

Ուրբաթ երեկոյան Նիկոսիայում Հայաստանի ընտրանին 0:2 հաշվով զիջեց Կիպրոսի թիմին: Դաշտի տերերը երկու անգամ հաջողության հասան առաջին խաղակեսում՝ 19-րդ և 31-րդ րոպեներին: Եղիշե Մելիքյանի սաները չկարողացան նաև օգտվել քանակական առավելությունից, երբ 52-րդ րոպեին մրցավարը կիպրոսցի ֆուտբոլիստին կոպիտ խաղի համար հեռացրեց խաղադաշտից:

Երրորդ փուլից հետո Հայաստանի հավաքականը երրորդն է C դիվիզիոնի 2-րդ խմբի կամ J խմբի մրցաշարային աղյուսակում, առաջին տեղում 9 միավորով Չեռնոգորիան է, երկրորդը Կիպրոսն է՝ 4 միավորով: Աղյուսակը 1 միավորով եզրափակում է Լատվիան:

Հոկտեմբերի 5-ին Հայաստանը Պոդգորիցայում ուժերը կչափի խմբի առաջատար Չեռնոգորիայի հետ, նոյեմբերի 12-ին կընդունի Կիպրոսին, նոյեմբերի 15-ին էլ կհյուրընկալվի Լատվիային:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չանչարևիչը տարակուսած է ՔՊ-ական պատգամավորի գրառումիցՊետք չի քաղաքականացնել, ես եմ որոշում՝ ով պետք է լինի հավաքականում. ՄելիքյանՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը համառ պայքարում զիջեց ՉեռնոգորիայինՀայաստանը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը