Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում և անկախ խմբային մրցաշարի վերջին հանդիպման արդյունքից ապահովեց իր մասնակցությունը քառորդ եզրափակիչին:
Այսօր Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած խաղում Հայաստանի ընտրանին 5:4 հաշվով առավելության հասավ Չեխիայի թիմի նկատմամբ և այժմ հնարավոր առավելագույն՝ 6 միավորով միանձնյա գլխավորում է B խմբի աղյուսակը:
Առաջին խաղում հունվարի 22-ին Հայաստանը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային:
Հունվարի 28-ին Հայաստանի հավաքականը Կաունասում կհանդիպի Լիտվայի ընտրանու հետ:
Քառորդ եզրափակիչ հանդիպումները նախատեսված են հունվարի 31-ին՝ այդ օրը կխաղա Հայաստանի ընտրանին, և փետրվարի 1-ին:
Փետրվարի 4-ին կանցկացվեն մրցաշարի երկու կիսաեզրափակիչները, փետրվարի 7-ին՝ երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցած տարվա մարտին երկրի հավաքականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն արդեն պատմական հաջողություն էր որակել: