Հայաստանն ու ԱՄՆ-ը ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, որի ընթացքում ամփոփվել են երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ծրագրերը:

ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։

Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։

Սեպտեմբերի 15-ին Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալը հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ: Նրանք քննարկել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քննարկվել են ՀՀ ԶՈւ և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր