Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի, այսօր Երևանում հայտարարեց Եվրամիության արտգործնախարարը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին «Ազատության» հարցին:

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», - ասաց Կայա Կալասը:

Եվրոպական խորհրդարանում 2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին, ընդգծել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։

«Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

2025թ. մարտին Հայաստանն ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2025թ. ապրիլին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին Սթարմերը, Քարնին, Զելենսկին և մի շարք այլ երկրների առաջնորդներ Հայաստանում ենԻնչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանը