Հայաստանից Ադրբեջան է արտահանվել ալյումինե փայլաթիթեղ, լրագրողներին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Իսկ հարցին, թե ի՞նչ այլ ապրանքներ կարող են առաջիկայում արտահանվել Ադրբեջան, Պապոյանը կարճ է արձագանքել․ «Տեսնենք»:
Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել: Դեպի Ադրբեջան տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես արտահանում չի եղել: