Հայաստանի վարչապետը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Վաղը Փարիզում Փաշինյանը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին, հաղորդում է վարչապետի մամուլի քարտուղարը:

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։