Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Ազիզ Նասիրզադեի հետ։

Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Պապիկյանը և Նասիրզադեն, բարձր են գնահատելով պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանն այցելում է Իրան