Հայաստանի առաջին հաղթանակը Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում

ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում 2:1 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ:

ՈՒԵՖԱ-ն անդրադառնալով Հայաստանի հավաքականի հաղթանակին՝ գրառում է արել, որտեղ նշվում է. «Հայաստանի առաջին հաղթանակը Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում»:

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Չեխիայի ընտրանու հետ, հունվարի 25-ին: