Հայաստանի ԱԽ քարտուղարը վաղը կմեկնի Կիպրոս

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա:

ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այցը կատարվում է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով, դրա ընթացքում Արմեն Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ: