Հայաստան են տեղափոխվել ԼՂ-ում բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի

Լեռնային Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Թորոսյանը:

Հստակ չէ՝ Արցախում հայեր մնացել են, թե ոչ: