Հասանղուլիև․ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս»

Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիև, արխիվ

«Մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, այսինքն` մինչև հունիս, մենք կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը։

Դիմելով խորհրդարանի անդամներին՝ ադրբեջանցի պատգամավորն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե «Հայաստանը պարտավորվի, որ իր նոր Սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի»։

Հասանղուլիևը նաև նշել է, թե «ըստ ադրբեջանական օրենսդրության՝ հայ - ադրբեջանական հակամարտությունը «Հայրենական պատերազմ է» ճանաչված, ուստի խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է Միլի մեջլիսի համաձայնությունը»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Պայմանագիրը ստորագրելու՝ Բաքվի նախապայման է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որի նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ ասված է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին:

Պաշտոնական Երևանն անհիմն է համարում Բաքվի այդ պահանջը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսեց նիստերը. դրանք այսուհետ կանցկացվեն ակտիվ ռեժիմով«Պատերազմի փոխարեն առևտուր ենք անում». ադրբեջանական բենզինը շուտով կհասնի Հայաստան «Ի՞նչ գնով խաղաղություն». պատերազմի զոհերի հարազատները թերահավատ ենՓաշինյանը շնորհավորեց կաբինետի անդամներին. «Դուրս ենք եկել նոր հարթություն» Եռակողմ հայտարարությունից մինչև Խաղաղության նախաստորագրում․ ի՞նչ փոխվեց հինգ տարում