Հարվածներ Խարկովի կենտրոնին, «փլատակների տակ կարող են մարդիկ լինել»․ Սինեգուբով

Խարկովը հարվածներից հետո, 24-ը հուլիսի, 2024թ․

Այսօր առավոտյան ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնական հատվածին, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Փլատակների տակ կարող են մարդիկ լինել», - ասել է Սինիգուբովը։

Ռուսական կողմը պարբերաբար հարվածներ է հասցնում ուկրաինական բնակելի շրջաններին։ Մոսկվան հերքում է քաղաքացիական անձանց, ենթակառուցվածների թիրախավորումը:

Ռուսական կողմն էլ այսօր հաղորդել է, որ օգոստոսի լույս 6-ի գիշերը Կուրսկի շրջանում 26 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Նշվում է, որ Սուջա քաղաքում հարվածներից հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի շրջանի Սուջա քաղաքում ԱԹՍ հարվածից հինգ մարդ է վիրավորվել