Հարձակում Ուֆայի դպրոցներից մեկում

Այսօր հերթական զինված միջադեպն է արձանագրվել Ռուսաստանի դպրոցներից մեկում։

Դեպքը տեղի է ունեցել Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում։ Տեղական կայքերի փոխանցմամբ՝ քաղաքի դպրոցներից մեկի 9-րդ դասարանի աշակերտը սթրայքբոլի համար նախատեսված հրացանից կրակ է արձակել ուսուցչի և երեք համադասարանցիների ուղղությամբ։ Բաշկիրիայի ղեկավար Ռադիյ Խաբիրովը, սակայն, հայտարարել է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան։ «Հարձակման հեղինակ դեռահասը ձերբակալված է»,- հավելել է Խաբիրովը։