«Այսօր վաղ առավոտյան երկու անօդաչու թռչող սարքեր հարվածել են Իրաքյան Քուրդիստանի վարչապետի նստավայրին»,- հաղորդում է Reuters գործակալությունը՝ Իրաքի քրդական ինքնավարության անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով։
Իրաքցի ուժայինների տեղեկություններով՝ հարվածային դրոններն արձակվել էին Իրանի տարածքից։ «Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան»,- հաղորդում է Reuters-ը։