Հարավային Կորեայի նախկին նախագահին 10 տարվա ազատազրկում է սպառնում

Հարավային Կորեայում դատախազը նախկին նախագահ Յուն Սուկ Յոնի համար 10 տարվա ազատազրկում է պահանջել, հայտնել Է Yonhap լրատվական գործակալությունը:

Նախկին նախագահը մեղադրվում է այդ թվում՝ ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձից հետո իրեն ձերբակալելուն խոչընդոտելու համար: Ըստ դատախազության՝ պաշտոնանկ արված նախագահը փորձել է խոչընդոտել քննիչներին, որոնք հունվարին փորձել են ձերբակալել նրան՝ բարիկադավորվելով նախագահական նստավայրում:

2024թ. դեկտեմբերի 3-ին Յունի կարճատև ռազմական դրության հռչակումը քաղաքական քաոսի և մեծ բողոքի ալիք էր բարձրացրել՝ նրա հրաժարականի պահանջով։ Ռազմական դրությունը տևեց ընդամենը վեց ժամ, քանի որ Յունը ստիպված եղավ չեղարկել որոշումը, երբ Ազգային ժողովը միաձայն դեմ քվեարկեց:

Դեմոկրատական կուսակցությունը պնդեց, որ Յունի հրամանագիրը հեղաշրջման փորձ էր: Յունը պաշտպանել է իր հրամանագիրը՝ հերքելով հեղաշրջման մեղադրանքները:

Բացի ձերբակալությանը խոչընդոտելու մեղադրանքը, դատախազների խոսքով՝ Յունը ռազմական դրության մասին հանրային հայտարարություն անելուց առաջ չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ կառավարության բոլոր անդամներին հավաքելու համար, ինչպես նաև օտարերկրյա լրագրողներին տրամադրել է կեղծ տեղեկատվություն։

65-ամյա Յուն Սոկ Յոլը առանձին դատավարությամբ պատասխանատվության է ենթարկվում նաև ապստամբության մեղադրանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կորեայի ՍԴ-ն հաստատեց նախագահի իմփիչմենթը, երկրում նախագահական նոր ընտրություններ կանցկացվեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կորեայի նախագահը դուրս է եկել բանտից