Հարավային Կորեան հավաստիացնում է ԱՄՆ-ին, որ հավատարիմ է մնում առևտրային համաձայնագրի իրականացմանը, հայտնում է Reuters-ը:
Այս հայտարարությունը հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակմանը, թե Հարավային Կորեայի օրենսդիր մարմինը չի կատարում Միացյալ Նահանգների հետ կնքված իր համաձայնագիրը, և որ բարձրացնում է ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և մնացած բոլոր փոխադարձ մաքսատուրքերը15 տոկոսից մինչև 25 տոկոսի։
ԱՄՆ-ի և Հարավային Կերոայի ղեկավարները անցած տարվա հուլիսին համաձայնության էին եկել, որ Սեուլը 350 միլիարդ դոլարի ներդրումներ կատարի ԱՄՆ-ում։
«Նախագահ Լին և ես 2025 թվականի հուլիսի 30-ին երկու երկրների համար մեծ համաձայնության եկանք, և մենք վերահաստատեցինք այս պայմանները, երբ ես Կորեայում էի 2025 թվականի հոկտեմբերի 29-ին», - այսօր գրել է Թրամփը Truth Social-ում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը բարձրացնում է Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը