Հանդիպել են Հայաստանի վարչապետը և Թուրքիայի փոխնախագահը

Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի փոխնախագահի հանդիպումը:

«Մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Անդրադարձանք Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին», - X-ում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Ողջունեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը», - նաև փոխանցում է Հայաստանի վարչապետը:

Սա Անկարայի և Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններից հետո, որոնք Թուրքիան այդպես էլ չվավերացրեց։

Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին համաձայնություն երկու երկրների միջև ձեռք էր բերվել ավելի քան երեք տարի առաջ, մոտ մեկ տարի անց էլ Հայաստանի արտգործնախարարը հայտնել էր, որ Երևանն ու Անկարան այդ մասով կոնկրետ արձանագրություններ են փոխանակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է ԵրևանՍերդար Քըլըչը ևս կժամանի ՀայաստանԷրդողանը Հայաստան չի գա, փոխնախագահին է գործուղելԱլիջանի անցակետում ակտիվ աշխատանքներ են. Իգդիրում պատրաստվում են սահմանի բացմանըԵրևանում կայացել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը. ի՞նչ է հայտնիՀայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. ՌուբինյանԵրևանն ու Անկարան հիմա կոնկրետ արձանագրություններ են փոխանակում Անիի կամրջի մասով․ Միրզոյան