«Համաս»-ը հայտարարում է՝ Գազայի հարցով ցանկացած քննարկում պետք է սկսվի իսրայելական «ագրեսիայի» լիակատար դադարեցմամբ

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը պնդում է, որ Գազայի հարցով ցանկացած քննարկում պետք է սկսվի իսրայելական «ագրեսիայի» լիակատար դադարեցմամբ։ Այս հայտարարությունը հնչում է Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի հանդիպմանը զուգահեռ։

Նիստի ընթացքում որևէ ժամկետ չի սահմանվել «Համաս»-ին զինաթափելու և Իսրայելի բանակը Գազայից դուրս բերելու վերաբերյալ։

«Գազայի հատվածի և պաղեստինյան ժողովրդի ապագայի հետ կապված ցանկացած քաղաքական գործընթաց կամ համաձայնություն պետք է սկսվի հարձակման լիակատար դադարեցումով»,- ասված է «Համաս»-ի հայտարարության մեջ։

Ընդգծել են, որ պետք է վերացվի արգելափակումը, և երաշխավորվեն ժողովրդի լեգիտիմ ազգային իրավունքները, մասնավորապես՝ ազատության և ինքնորոշման իրավունքը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որ նիստին ներկա չէր, և երկիրը ներկայացնում էր արտգործնախարար Գիդեոն Սարրը, պնդում է, որ «Համաս»-ը պետք է զինաթափվի նախքան վերակառուցումը։

«Համաս»-ն ու Իսրայելը հաճախ են մեղադրում միմյանց հրադադարի պայմանները խախտելու մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ հանձնաժողովն իրավունք ունի ընդունել Խաղաղության խորհրդի հանդիպմանը մասնակցելու հրավերը. խոսնակԱյսօր նախատեսված է Խաղաղության խորհրդի առաջին նիստը