«Համաս»-ի ղեկավարությունն այսօր բանակցելու է Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ

Լուսանկարն արված է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանից, իսրայելական ռազմական զրահատեխնիկան է տեղակայված, արխիվային լուսանկար

Կատարի իշխանություններն այսօր «Համասի» ներկայացուցիչների հետ Դոհայում կքննարկեն Գազայում պատերազմի դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարին։

Նրա խոսքով՝ բանակցություններում ներգրավված կլինի նաև Դոհա ժամանած թուրքական պատվիրակությունը։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ այն ղեկավարելու է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համասին» մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրը պնդում է՝ խումբն ուսումնասիրում է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը