Հաքերային հարձակում Չեխիայի վարչապետի Х-ի օգտահաշվի վրա

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա, արխիվ

Այսօր առավոտյան հաքերային հարձակում է իրականացվել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի Х-ի օգտահաշվի վրա։

Չեխական կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հաքերները կոտրել են վարչապետի օգտահաշիվը և նրա անունից մի շարք կեղծ գրառումներ կատարել։

Դրանցից մեկում, մասնավորաբար, նշվում էր, թե Կալինինգրադի մարզի հետ սահմանին տեղակայված չեխ զինվորականներն իբր ռուսական զորքերի հարձակման են ենթարկվել։