Հակակոռուպցիոն կոմիտեն «Իմ քայլը» հիմնադրամի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չի գտել

Հակակոռուպցիոն կոմիտեն «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում քրեական օրենքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշներ չի հայտնաբերել, այսօր հայտնեց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Իրավական առումով հիմքեր չունենք, որպեսզի մենք որևէ դեպքի առումով նախաձեռնենք քրեական վարույթ»,- ասաց Նահապետյանը։

Դեռ ապրիլին, «Անկախ դիտորդ»-ից հայտնել էին, թե դատարան են դիմել՝ Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով: Նրանց գնահատմամբ՝ նախընտրական փուլում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը խախտել է բարեգործության արգելքը:

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանն էլ հայտարարեց՝ «Անկախ դիտորդ» դաշինքի և դրա անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ իրավական գործընթաց սկսելու մասին: Հակոբյանը պնդել էր, թե դիտորդական կազմակերպության հայտարարությամբ խախտվել է իր՝ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները, նաև Քրեական օրենսգիրքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աննա Հակոբյանի՝ Մխիթար Հայրապետյանին առնչվող հայտարարությունից հետո պետք է քրգործ հարուցվի. Իոաննիսյան Բարեգործության շուրջ մեղադրանքներ իշխանությունից ու ընդդիմությունից. Հակակոռուպցիոնն ուսումնասիրում է մի քանի դեպք «Բարեգործության արգելքի խախտում՝ առանց հանցակազմի». դիտորդներն ընդդեմ վարչապետի տիկնոջ