Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, այսօր պնդել է, որ անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։
Խորհրդային մարդահամարների տվյալներով, սակայն, Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիների թիվը երբեք չի գերազանցել 200 հազարը։ 1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 160 հազար, իսկ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ 84 հազար ադրբեջանցի։