Հաղորդվում է, որ Իսրայելի բանակն առաջիկայում լիակատար վերահսկողություն կունենա Լիբանանի հարավում գտնվող քաղաքի նկատմամբ

Լիբանան, արխիվ

Իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջիկա օրերին Լիբանանի Բինթ Ջբեյլ հարավային քաղաքում ամբողջական վերահսկողություն կհաստատվի։

Ռազմական գերատեսչության ներկայացուցչի պնդմամբ՝ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլա»-ի զինյալների կարողությունները զգալիորեն սահմանափակված են՝ այդ տարածքից Իսրայելի հյուսիսային հատվածների վրա հարձակումներ իրականացնելու հարցում։

«Բինթ Ջբեյլի շրջանում մնացել է ահաբեկիչների միայն փոքրաթիվ խումբ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ բանակը «վերացրել է ահաբեկիչներին, երբ նրանք դուրս էին գալիս Բինթ Ջբեյլի հիվանդանոցից, ինչպես նաև հայտնաբերել է բազմաթիվ հրթիռային կայաններ և զենքեր»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն. Նեթանյահու