Գյումրին շրջանցող մոտ 2,5 կմ ճանապարհն արդեն մի քանի օր է բիտումով է պատված: Պարզվում է ճանապարհաշինարարը՝ «Մերձմոսկովյան» ընկերությունն է բիտումը փռել ճանապարհի ողջ երկայնքով մեկ ու հեռացել։ Ընկերության տնօրեն Արամ Ադամյանը պնդեց՝ սխալմունք է եղել, ասում է.
«Որոշ հատվածում պետք է բիտում անեինք, որպեսզի որտեղ թույլ հատված կար, նորից շերտ անցկացնեինք, սակայն մեխանիզատորը սխալվել է ամբողջ երկարությամբ է արել»:
Իսկ սխալի հետևանքն այդ ճանապարհով երթևեկող մեքենաներն են քաշում ու թաղի բնակիչները, որոնք մի մայթից մյուսը չեն կարող գնալ:
ճանապարհը 3 տարի առաջ է կառուցվել՝ պետական բյուջեից 500 մլն դրամից ավելի գումար է հատկացվել, բայց 3 տարի է՝ վերջնական ակտ չի տրամադրվում ու շահագործման չի ընդունվում: Ճանապարհային դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ հիմնանորոգման աշխատանքները թերություններով են կատարվել և այդ պատճառով չեն ընդունել:
Ավագնու ՔՊ խմբակցության նորանշանակ քարտուղար Էդգար Բաղդասարյանն ասում է՝ փողոցի բիտումապատման հարցով թակելու են բոլոր դռները:
Մանրամասները՝ տեսանյութում