Գյումրիի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ: Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել քննել խափանման միջոցի հարցը և փոխել այն: Դատարանն այսօր մերժեց պաշտպանների միջնորդությունը:
Գյումրիի քաղաքապետը հոկտեմբերի 20-ից անազատության մեջ է կոռուպցիոն մեղադրանքով: Վարդան Ղուկասյանը մեղքը չի ընդունում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական հետապնդում: