Գյուլեր. «Զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի ԶՈՒ կարողությունների ամրապնդման գործում»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր, արխիվ

Թուրքիան խորացնում է երկկողմ կապերը եղբայրական Ադրբեջանի հետ, այսօր խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ։ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում», - ասել է թուրք նախարարը, տեղեկացնելով՝ Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում։

Գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։

Թուրք նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ համագործակցությանը քարտեզագրության ոլորտում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից քարտեզագրության գլխավոր վարչությունն աջակցել է Ադրբեջանին քարտեզների արտադրության հարցում։ «Այս ոլորտում մեր խորհրդատվական օգնությունն ու աջակցությունը շարունակվում են», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներըԱդրբեջանի ԳՇ պետի պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ զորավարժություններիԹուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում էԶաքիր Հասանովն և Յաշար Գյուլերն Անթալիայում հանդիպել են