Գյուլեր․ «Վաշինգտոնը ՆԱՏՕ-ն լքելու մտադրություն չունի»

«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ն լքելու մտադրություն չունի»,- Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«ԱՄՆ-ն, սակայն, ցանկանում է, որ իր եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն Եվրոպայի անվտանգության համար։ Անկարան ևս պետք է ներգրավված լինի պաշտպանական այդ ծրագրերում և նախագծերում»,- նշել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Գյուլերի խոսքով՝ այն կացությունը, որում այժմ գտնվում է դաշինքը, Անկարայում դիտարկում են ոչ թե որպես ճգնաժամ, այլ՝ «անվտանգային փոփոխվող միջավայրին հարմարվելու գործընթաց»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Telegraph