«Գոհունակությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին», - այս մասին պետական TRT Haber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
«Որպես Թուրքիա՝ մենք աջակցում ենք գործընթացը կայուն ձևով ավարտելու ջանքերին, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանը և բարգավաճմանը, և հայտարարում ենք, որ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել այս հարցում», - 2026 թվականի բյուջեի վերաբերյալ Ազգային մեծ ժողովում իր ելույթի ընթացքում նշել է թուրք նախարարը:
Ավելի վաղ գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս էր հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։