Գրոսսի. Իրանի միջուկային պաշարների մոտակայքում ակտիվություն է նկատվել

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսի, արխիվ

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանը ակտիվորեն չի հարստացնում ուրան, սակայն երկրի միջուկային պաշարների մոտակայքում ակտիվություն է նկատվել։

Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային թեմայով բանակցությունների հինգ փուլ են անցկացրել մինչև հունիսին Իրանի ու Իսրայելի միջև 12-օրյա պատերազմը:

Արևմտյան երկրներն Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, սակայն Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեին հերքել է Թրամփի պնդումները, թե ԱՄՆ-ի հարվածներից ոչնչացվել են Իրանի միջուկային օբյեկտներըԻրանը հայտարարում է՝ այլևս ոչինչ չի սահմանափակում իր միջուկային ծրագիրը