Գրոնո․ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու լիարժեք խաղաղության

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնո, արխիվ

Եվրոպացի դիվանագետը նշել է, որ վերջին օրերին Երևանում հանդիպել է մի շարք բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ:

«Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին լիարժեք խաղաղության հասնելու համար»,- Х-ի իր օգտահաշվում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոն։

Եվրոպացի դիվանագետը նշել է, որ վերջին օրերին Երևանում հանդիպել է մի շարք բարձրաստիճան հայ պաշտոնյաների՝ այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Բանակցությունները, ըստ Գրոնոյի, հիմնականում կենտրոնացած են եղել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա՝ հաղորդակցության ուղիների, ապագա հնարավոր միջսահմանային համագործակցության և տարածաշրջանի ապաշրջափակման շեշտադրումներով»։

«Խոսել ենք նաև Վաշինգտոնի պատմական համաձայնագրերի կնքումից հետո հետո հաշտեցմանն ուղղված ջանքերի մասին», - նշել է ԵՄ բանագնացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանըԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է ՆախիջևանԱլիևն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են վաշինգտոնյան հանդիպման արդյունքները