Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար. Թրամփ

Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար, վերստին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Կիրակի օրը Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայում իր հատուկ բանագնաց, ինչը նոր քննադատության է արժանացել Դանիայի և Գրենլանդիայի կողմից՝ կապված օգտակար հանածոներով հարուստ արկտիկական կղզու նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության հետ:

Թրամփը ամիսներ շարունակ առաջարկում է, որ Գրենլանդիան՝ դանիական ինքնակառավարվող տարածքը, դառնա Միացյալ Նահանգների մի մասը:

«Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության, այլ ոչ թե օգտակար հանածոների արդյունահանման համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Դանիայի ու Գրենլանդիայի վարչապետերը համատեղ հայտարարության մեջ ընդգծել էին, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրենլանդիայում անցկացվող ընտրություններում առաջատար է ընդդիմադիր «Դեմոկրատներ»-ը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գրենլանդիան մերն է, այն չեն կարող վերցնել կամ գնել». վարչապետ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը չի բացառել Պանամայի ջրանցքն ու Գրենլանդիան ուժով վերցնելու հնարավորությունը