Գուտերեշը ժամանել է Բեյրութ՝ ի նշան համերաշխության Լիբանանի ժողովրդին

Բեյրութ, Լիբանան, Իսրայելի հարվածի հետևանքները մարտի 6-ին, 2026թ.

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Բեյրութ։ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով Լիբանանում մարտի 2-ից մինչև այժմ զոհվել է ավելի քան 687 մարդ։

«Իմ Բեյրութ այցը համերաշխության նշան է Լիբանանի ժողովրդին։ Նրանք չեն ընտրել այս պատերազմը։ Նրանք ներքաշվել են դրա մեջ։ ՄԱԿ-ը և ես ամեն ինչ կանենք՝ խաղաղ ապագա ապահովելու համար, որը Լիբանանը և այս տարածաշրջանը լիովին արժանի են»,- գրել է գլխավոր քարտուղարը X սոցիալական ցանցում։

UNICEF-ի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում ավելի քան 1100 երեխա է վիրավորվել կամ սպանվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի, Իսրայելի փոխադարձ հարվածները շարունակվում ենԼիբանանը 2 տարով հետաձգում է խորհրդարանական ընտրություններըԻսրայելը կրկին հարվածել է Բեյրութի արվարձաններին