Գունբա․ «Աբխազիայի կարգավիճակի հարցը քննարկման ենթակա չէ»

Աբխազիայի ղեկավար Բադրա Գունբա, արխիվ

«Մենք չենք պատրաստվում Վրաստանի հետ քննարկել Աբխազիայի կարգավիճակի հարցը», - ռուսական TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է մասնակիորեն ճանաչված հանրապետության ղեկավար Բադրա Գունբան։

«Վրաստանը պետք է համակերպվի այն փաստին, որ Աբխազիան վերականգնել է իր անկախությունը», - պնդել է Գունբան:

Աբխազիայի ղեկավարի խոսքով, պաշտոնական Սուխումին ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների՝ այդ թվում Վրաստանի հետ։ «Մենք, սակայն, հասկանում ենք, որ դա դժվար կլինի», - ընդգծել է Գունբան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան մայիսի 1-ից վերսկսել է օդային հաղորդակցությունը Աբխազիայի հետ, Թբիլիսին դատապարտում էԲադրա Գունբան ստանձնեց Աբխազիայի ղեկավարի պաշտոնը Աբխազիայի ընտրություններում հաղթել է Գունբան