Գորիսում նռնակի պայթյունից երկու մարդ է զոհվել. նրանցից մեկը, ըստ լրատվամիջոցների, քաղաքապետի վարորդն է

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան, արխիվ

Այսօր Գորիսում նռնակի պայթյունից երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հաղորդել են Ներքին գործերի նախարարությունից:

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, փոխանցել են գերատեսչությունից:

Այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հրապարակում:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել զինված միջադեպի ընթացքում, սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է: