Google-ը, Նիագարան, Բուենոս Այրեսը՝ լուսավորված եռագույնով

Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ աշխարհի մի շարք վայրեր կլուսավորվեն հայկական եռագույնով, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող Նիագարայի ջրվեժը և Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքային ցուցանակը: Հայաստանի դրոշը նաև կծածանվի Օտտավայի քաղաքապետարանի առջև:

Հայկական եռագույնով է զարդարված տեխնոլոգիական հսկա Google-ի գլխավոր էջը:

Երեկոյան կարմիր-կապույտ-նարնջագույն կդառնա Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի կամուրջը

Հայաստանի անկախության օրը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր արդեն լուսավորվել են Հայաստանի պետական ​​դրոշի գույներով, հայտնում է Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը:

Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ են Հայաստանի տարբեր քաղաքներում: Գլխավոր միջոցառումը՝ տոնական համերգը, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կանցկացվի:
Կառավարությունը դրանց կազմակերպման համար բյուջեից ավելի քան 1,3 միլիարդ դրամ՝ 3,6 միլիոն դոլար է հատկացրել:

Հայաստանն այսօր նշում է անկախության 35-ամյակը, որի առթիվ աշխարհի մի շարք վայրեր կլուսավորվեն հայկական դրոշի գույներով: 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։