Գնաճը խժռո՞ւմ է եկամուտները

Սուպերմարկետ Հայաստանում, արխիվ

Անցած ամիս, երբ հարևան Իրանում ռազմական գործողություններ էին, Հայաստանում, ինչպես և սպասվում էր, թանկացումների տեմպն ավելի արագացավ:

Արդեն հասանելի են պաշտոնական տվյալները: Հատկապես ծանր է սննդամթերքի թանկացումների բեռը: Անցած ամիս խանութներում ու սուպերմարկետներում մթերքը վաճառել են միջինը 7.8 տոկոսով ավելի բարձր գներով, քան մեկ տարի առաջ: Մեկ տարում տավարի միսը թանկացել է ավելի քան 15 տոկոսով, հացը՝ 3, մակարոնեղենն՝ ավելի քան 9, կաթը՝ 5.5, մրգերը՝ գրեթե 5, ձուն՝ ավելի քան 30 տոկոսով: Ցանկը դեռ երկար կարելի է շարունակել:

Փորձենք հասկանալ, թե վերջին հինգ տարվա ընթացքում ընդհանրապես ապրուստը որքան է թանկացել Հայաստանում:

«Ազատության» հաղորդումը՝ ստորև.