Ղազախստանում մեկնարկած զորավարժություններին մասնակցում են թուրք և ադրբեջանցի զինվորականները

Զորավարժություններ Ղազախստանում, 19-ը հունվարի, 2024թ․

ՀԱՊԿ անդամ Ղազախստանում այսօր մեկնարկել են «Անսահման եղբայրություն» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի և Ուզբեկստանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Զորախաղերն ընթանում են «Օրդա» զորավարժարանում, դրանց մասնակցում են շուրջ 300 զինծառայողներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա և և ռազմական ավիացիա։

Ղազախստանի պաշտպանության նախարարության պնդմամբ, զորավարժությունների գլխավոր նպատակներից մեկը «փորձի փոխանակումն է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Ղազախստանում մասնակցում են համատեղ զորավարժությունների