Ղազախի շրջանում ական է պայթել. ադրբեջանցի սակրավորը վնասվածքներ է ստացել

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնում են Ղազախի շրջանում ականի պայթյունի մասին, որի հետևանքով վնասվածքներ է ստացել սակրավոր։

APA գործակալության համաձայն՝ «հակահետևակային ական է պայթել» Ղազախի շրջանի Ղըզըլհաջիլի գյուղում։