Գերմանիայում Ռուսաստանին օժանդակողների ցանց են բացահայտել

Գերմանիա, ոստիկաններ, արխիվ

Գերմանացի իրավապահներն այսօր հինգ մարդու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին անօրինական գործունեություն ծավալելու կասկածանքով։

DPA գործակալության տեղեկություններով՝ «ձերբակալվածներն ընկերություն են ստեղծել, որի միջոցով փորձել են շրջանցել Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»։ Reuters-ի փոխանցմամբ՝ կասկածյալները պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքատեսակներ են մատակարարել պաշտպանական ոլորտի առնվազն 24 ռուսական ընկերությունների։

«Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ հանդիսացող կասկածյալների ստեղծած ընկերությունը գործել է Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեկ քաղաքում։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր այն ավելի քան 16 հազար մատակարարում է իրականացրել Ռուսաստան՝ 30 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ», - պնդում է Reuters-ը։